Sweet Roll․ թարմություն, փափկություն և սեր՝ յուրաքանչյուր ռոլլի մեջ։
Sweet Roll-ը հիմնադրվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով ստեղծել փափուկ, համեղ և բարձրորակ սիննամոն ռոլլեր։ Սկսելով պատվերներն ընդունել սոցիալական ցանցերի միջոցով՝ մենք տարիների ընթացքում ձեռք ենք բերել բազմաթիվ գոհ հաճախորդների վստահությունը, ինչը դարձավ մեր գործունեությունն ընդլայնելու և տեսականին զարգացնելու կարևոր շարժիչ ուժը։
Մեր հաջողության գրավականն է՝ թարմությունն ու որակը
Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր ռոլլ հասնի ձեզ իր լավագույն տեսքով, համով և փափկությամբ։ Այդ պատճառով մեր արտադրանքը պատրաստում ենք պատվերից հետո՝ թարմ թխված վիճակում առաքելով հաճախորդին։
Մենք ռոլլերը նախապես չենք պատրաստում և չենք սառեցնում հետագա օգտագործման համար։ Յուրաքանչյուր խմբաքանակ պատրաստվում է հատուկ ուշադրությամբ՝ պահպանելով սիննամոն ռոլլերին բնորոշ նուրբ կառուցվածքն ու հաճելի փափկությունը։
Մեր բաղադրատոմսերում օգտագործում ենք բնական բաղադրիչներ՝ ձգտելով ապահովել համի և որակի կայունություն յուրաքանչյուր պատվերի դեպքում։
Քաղցրություն՝ բոլորի նախասիրություններին համապատասխան
Տարիներ շարունակ մեր տեսականու հիմքում եղել են դասական՝ շաքարով պատրաստվող ռոլլերը։ Սակայն մենք ցանկանում էինք առաջարկել այլընտրանք նաև նրանց, ովքեր նախընտրում են սահմանափակել շաքարի օգտագործումը։
Այսօր Sweet Roll-ի տեսականին ներառում է նաև առանց ավելացված շաքարի տարբերակներ՝ պատրաստված համապատասխան բաղադրիչներով։ Այսպիսով, յուրաքանչյուրն ավելի հեշտ կարող է ընտրել իր նախասիրություններին համապատասխան համը։


